News

Սառույցների հալվելու արդյունքում հայտնաբերվել է 2.000 պատմական իր

Featured 2018-01-25

Նորվեգիայի ամենաբարձր լեռների սառույցների հալվելու արդյունքում հայտնաբերվել է շատ լավ պահպանված ավելի քան 2.000 պատմական իր: Ամենայն հավանականությամբ իրերը պատկանել են հարյուրավոր, հազարավոր տարիներ այս տեղանքում բնակվող որսորդներին: Հայտնաբերված իրերը հետազոտվում են առաջադեմ ռադիոածխածնային անալիզի մեթոդով: Իրերի մեծ մասը թվագրվում է 8-10-րդ դարերին: Այդ ժամանակահատվածում տվյալ տեղանքում նկատվել է բնակչության աճ, ստեղծվել են նոր ճանապարհներ, ինչպես նաև զարգացել է առևտուրը: Հայտնաբերված նմուշների մեջ կան այնպիսինները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4.000 թ.: Ուշագրավ հայտնագործությունների թվում են Բրոնզի դարից մնացած կոշիկը, 1.300 տարվա պատմություն ունեցող դահուկը և 1.700-ամյա շապիկը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.