News

ՄՅՈւ-ի երկրպագուների հրաժեշտի նամակը Մխիթարյանին

Sports 2018-01-25

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական ֆան ակումբը՝ MUSC Red Flag-ը, հրաժեշտի նամակ է գրել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Սիրելի Հենրիխ, ժամանակ պահանջվեց զգացմունքները թղթին հանձնելու համար: Այսօր չեմ գրում միայն իմ, այլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր երկրպագուների անունից: Այս նամակն իմը չէ. այն մերն է, քանի որ մենք «Յունայթեդ»-ն ենք: Գիտենք, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել քո տրանսֆերի վերաբերյալ: Այստեղ չենք դատելու ակումբի կամ մարզչի որոշումները, այլ որպեսզի արձագանքենք որպես երկրպագուներ, ընտանիք, ցույց տանք մեր սերը: Հասկանում ենք, որ կարող էիր հեռանալ այլ կերպ: Չենք ցանկանում, որպեսզի դու մտածես՝ բոլոր երկրպագուները տենչում էին քո հեռանալը: Իսկական երկրպագուները գիտեն, թե ինչպես հոգ տանեն իրենց ֆուտբոլիստների մասին: Իհարկե, ֆուտբոլը երբեմն դաժան է, իսկ իրերը չեն դասավորվում այնպես, ինչպես ակնկալում ենք, սակայն ցանկանում ենք, որ իմանաս՝ երբեք չենք մոռանա քո ժամանակը «Յունայթեդ»-ում: Երբեք չենք մոռանա, որ փրկեցիր մեզ Եվրոպա լիգայում: Կարող է փոքր բան թվալ, սակայն քո գոլն օգնեց մեզ Չեմպիոնների լիգա վերադառնալ: Շնորհակալ ենք քեզ դրա համար: Չի կարելի անտեսել «Սանդերլենդ»-ին «կարիճ» հարվածով խփած գոլդ, որը լավագույններից էր ակումբի պատմության մեջ: Ամեն դեպքում, իմացիր, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ ես, ոսկե սրտով և բազմաթիվ լավ որակներով: Ցանկանում ենք, որ հաջողության հասնես «Արսենալ»-ում և ապագայում: Մի մոռացիր, թե դու ով ես»: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.