News

Ցուցահանդես՝ նվիրված ազգային տոներին

Educational 2018-01-24

ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված երկրորդ ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված էին Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիաների սաների աշխատանքները, ինչպես նաև ծրագրին մասնակցած, սակայն առաջին ցուցահանդեսին չցուցադրված Ֆրանսիայի Կաննի «Արևիկ» ասոցիացիայի հայկական կիրակնօրյա դպրոցի և Քուվեյթի Ազգային վարժարանի նախագծերը: Ընդհանուր առմամբ՝ ցուցադրության է ներկայացված շուրջ 240 աշխատանք: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ: Շնորհավորելով մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը նշել է, որ հիացած է աշակերտների ստեղծագործական ներուժով: Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն իր հերթին ընդգծել է, որ թեպետ Գեղագիտության ազգային կենտրոնի վերոնշյալ աշխատանքները չեն մասնակցել մրցույթին և կազմել են միջոցառման միայն փառատոնային բաղադրիչի մաս, սակայն դրանք բոլորը տեղ կգտնեն փառատոնի պատկերագրքում: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.