News

Մարիա Կուրսովան՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

Sports 2018-01-22

Ավարտվել է շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունը: Առաջնության 8-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Կուրսովան հաղթանակ է տոնել և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, միանգամից 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, հռչակվել է 2018 թվականի Հայաստանի կանանց չեմպիոն: Սիրանուշ Ղուկասյանը դարձել է արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին)՝ վաստակելով 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսել են 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր է ճանաչվել Գալոյանը, իսկ պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով հիանալի մեկնարկ էր ունեցել առաջնության սկզբում, գրավել է 4-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ մրցանակակիների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ին՝ ժամը 18.00-ին: Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.