News

Աճուրդում վաճառվել է Ջոն Լենոնի հայտնի փիրուզագույն պիջակը

Featured 2013-08-23

Աճուրդում վաճառվել է լեգենդար երաժիշտ, «The beatles» խմբի հիմնադիրներից մեկի` Ջոն Լենոնի հայտնի փիրուզագույն պիջակը: Պիջակի վերջնական գինը կազմել է 10.800 դոլար:
Փիրուզագույն պիջակը երկար ժամանակ գտնվել է «բիթլզների» իրերի հավաքորդ, երաժիշտ Ջո Ջոնսոնի հավաքածուում: Ավելի ուշ նա այն նվիրել է իր ընկերուհի Թոնի Գոդարին՝ ծննդյան առթիվ: Գոդարի խոսքով՝ նա պահել է պիջակը 25 տարի: «Այժմ եկել է այն վաճառելու ժամանակը»,-ասել է նա:
 
Լենոնի պիջակը ձեռք է բերել երգչի իրերի հավաքորդ մի կին, որը ցանկացել է չհրապարակել իր անունը: Չինական կանգուն օձիքով պիջակը տեղ-տեղ մաշված է երևում, Լենոնը այն կրել է1960-ական թվականների վերջերին:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.