News

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. Հաջողության բանաձև

Featured 2018-01-11

Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը կամ ինչպես ընդունված է ասել Հայ առաքելական եկեղեցում՝ Աստվածահայտնությունը, քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է: Այդ օրը նշում են բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին՝ Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին: 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 6-ին: Այս որոշումը 451 թվականին վավերացրեց Քաղկեդոնի ժողովը, որից հետո աշխարհի քրիստոնյա ժողովուրդները, բացի հայերից, Ծնունդն ու Մկրտությունը նշում էին առանձին-առանձին: Հայոց եկեղեցին հավատարիմ մնաց Ծնունդը հունվարի 6-ին նշելու ավանդույթին: «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումն էլ կներկայացնի, թե ինչպես են նշում հայերը Սուրբ Ծնունդը և կբացահայտի սուրբծննդյան խորհուրդն ու ավանդույթները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.