News

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը

Sports 2018-01-11

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Իրանը և Մոլդովան ներկայացնող 750 շախմատիստ: Հուշամրցաշարի շրջանակում կանցկացվեն 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: Շրջանային մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Պատանեկան մրցաշարերն անցկացվում են 5 տարիքային խմբերով՝ մինչև 10տ. տղաներ (313 մասնակից), մինչև 12տ. տղաներ (183 մասնակից), մինչև 12տ. աղջիկներ (81 մասնակից), մինչև 14 տարեկաններ (94 մասնակից) և մինչև 18 տարեկաններ (69 մասնակից): Մասնակիցների միջին գործակիցն է 2502: Նշենք նաև, որ մասնակիցների թվով Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը աշխարհում անցկացվող խոշորագույն պատանեկան մրցաշարերից մեկն է: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.