News

Ինչպիսին է աշխարհի ամենամեծ քարանձավը

Featured 2018-01-10

Աշխարհի ամենամեծ քարանձավը՝ Շոնդոնգը, գտնվում է Վիետնամում: Այն հայտնաբերվել է 1991 թվականին Հո Հանի կողմից, սակայն տեղանքի բարդությունը թույլ չի տվել նրան ներսից ուսումնասիրել այն: Միայն 2009-ին բրիտանացի մի խումբ գիտնականների՝ Հովարդ Լիմբերտի գլխավորությամբ, հաջողվել է ուսումնասիրել Շոնդոնգը, ինչից հետո հայտարարվել է քարայրի պաշտոնական բացման մասին և հաստատվել, որ աշխարհում այն ամենամեծն է: Քարանձավի բարձրությունը 200 մետր է, լայնությունը՝ 150: Քարանձավի ներսում գետ է հոսում, որն անձրևոտ եղանակին հեղեղում է քարայրը: Քարանձավի տարածքում նաև աճում են հազվագյուտ բույսեր: Քարանձավը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր գալիս են այս վայր, վրաններ տեղադրում, խարույկ վառում՝ այդպիսով կազմակերպելով իրենց ժամանցը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.