News

Էլեկտրոնային անվտանգության բրոնզե մեդալ

Educational 2018-01-10

Համաեվրոպական eSafety Label նախաձեռնության առաքելությունն է ստեղծել դպրոցական համացանցային ապահով միջավայր, ուշադրություն հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ՝ պայքարելու ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից: Ծրագրի շրջանակներում գնահատվում է դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, ուսուցիչների և աշակերտների կողմից համացանցի ապահով օգտագործման իրազեկվածության մակարդակը: Վերոնշյալ չափանիշներից ելնելով՝ դպրոցներն արժանանում են էլեկտրոնային անվտանգության բրոնզե, արծաթե կամ ոսկե մեդալի և կարող են մեկ տարի անց կրկին դիմել՝ իրենց անվտանգության մակարդակը բարելավելու նպատակով: ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը, մասնակցելով գնահատման գործընթացին, արժանացել է էլեկտրոնային անվտանգության բրոնզե մեդալի: Շնորհավորում ենք մեր դպրոցին և մաղթում հաջորդ տարի արժանանալ ոսկե մեդալի:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.