News

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ առաջին հորիզոնականում

Sports 2018-01-10

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հրապարակած ըմբշամարտի դասակարգման աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դասակարգման աղյուսակը գլխավորում է 98 կգ քաշային կարգում, իսկ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը՝ 80 կգ քաշային կարգում: Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ են նաև Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ): Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեորգի Կետոևն ու 125 կգ Լևոն Բերիանիձեն: Այժմ Կետոևը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը: Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաև Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ): Նշենք նաև, որ 2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ, այդ թվում՝ կշեռք կլինի երկու օր և կավելացվեն քաշային կարգեր: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.