News

Տիգրան Հարությունյանը՝ շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող

Sports 2018-01-09

ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացած շախմատի պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել են 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները: Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 11 երկրի 143 շախմատիստ, այդ թվում՝ 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ: Մրցաշարին իրավունք են ունեցել մասնակցելու մինչև 20 տարեկան շախմատիստները: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.