News

«Հուսո ճանապարհ» հասարակական կազմակերպությունը Վարսերի միջնակարգ դպրոցում

Educational 2017-12-26

<<Հուսո ճանապարհ>> հասարակական կազմակերպությունը և Գեղարքունյաց թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Վարսերի միջնակարգ դպրոցում 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպեցին սեմինար-քննարկումներ:Սեմինարներին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտները:Ամեն շաբաթյա սեմինար-քննարկումները ուսուցողական և դաստիարակչական մեծ նշանակություն ունեցան աշակերտների համար:Աշակերտները ավելի մանրամասն ծանոթացան Աստվածաշնչի կազմությանը,մեկնաբանվեց Տերունական աղոթքը ,զրույցներ և քննարկումներ տեղի ունեցան Հիսուս Քրիստոսի տված պատգամների վերաբերյալ,քննարվեց ,թե ինչ է նշանակում լինել հնազանդ Տիրոջը,վերջին հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայոց եկեղեցու յոթ խորհուրդները և դրանց նշանակությունը մարդկանց կյանքում:Աշակերտներին հնարավորություն էր տրված քրիստոնեական հավատին վերաբերող իրենց հարցերը հղել սեմինարավարներին:Վերջին հանդիպման ընթացքում աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով,նրանց խոսքերից պարզ դարձավ ,որ հանդիպումները ավելի են խորացրել նրանց գիտելիքները <<Հայոց եկեղեցու պատմություն>>առարկայից,քրիստոնեական հավատը ամրապնդվեց նրանց մեջ ,քանի որ հավատի հիմքը Աստծո և մարդու միջև առկա խորհրդավոր կապի գիտակցումն ու զգացումն է:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.