News

2000 տարվա կարաս՝ պատմական Մալաթիայում

Featured 2017-12-26

Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա նահանգի գյուղերից մեկի բնակիչն իր տան այգում պատահաբար գտել է շուրջ 2000 տարվա կարաս: Հողամասը ջրելիս գյուղացին նկատել է, որ ջուրն այգու մի կետում դադարում է հոսել ու լցվում է ինչ-որ անցքի մեջ: Հետաքրքրությունից դրդված՝ գյուղացին սկսել է փորել հողն ու արդյունքում հայտնաբերել է հսկա կարասը: Ըստ փորձագետների՝ կարասն ունի ավելի քան 2.000 տարվա պատմություն: Կարասի երկարությունը 135 սմ է, լայնությունը՝ 92 սմ, իսկ եզրի տրամագիծը՝ 52 սմ: Նշենք նաև, որ օրեր առաջ Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆայում հնագետները հայտնաբերել են նաև շուրջ 900 տարվա բաղնիք, որը կառուցվել է 12-րդ դարում և գրեթե անվնաս է մնացել: Ներսում այն ունեցել է առանձին լողավազան, տաք և սառը ջրի մատակարարում ապահովող ջրային համակարգ, լոգանք ընդունելու և հանգստանալու առանձին սենյակներ: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.