News

Հայտնի են 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Sports 2017-12-26

2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը և Տիգրան Կիրակոսյանը: Նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։ Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկել է հանրությունը: Հավատարմագրված մարզական լրագրողները ևս ներկայացրել են տասը լավագույնների իրենց տարբերակները: Նշենք, որ ըստ նոր կանոնակարգի՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա. բոլորն էլ հաղթող են: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.