News

Օգոստոս ամսվա ընթացքում Երևանում բարձրացել է այցելությունների թիվը թանգարաններ

Featured 2013-08-21

Ս.թ. օգոստոսի 1-ից Երևանում անցկացվում է «Երևանյան ամառ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Երևանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին բաժանվում են տոմսեր` թանգարաններ անվճար այցելության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Երևանյան ամառ» տոմսերը մինչև օգոստոսի 31-ը կիրառելի են Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։ «Երբ հանգիստդ վայելում ես Երևանում» խորագրով տոմսերում նշված 4 թանգարաններ օգոստոսի 6-ից 18-ը այցելել է 2000 քաղաքացի, ինչը, համաձայն վիճակագրության, այցելության բավական բարձր ցուցանիշ է օգոստոս ամսվա համար։
 
Թանգարաններ այցելության տոմսերը ծառայում են նաև որպես յուրօրինակ ծանուցագրեր։ Օրինակ՝ միայն օգոստոսի 14-ից 18-ը նշված 4 թանգարաններ այցելել է 1153 քաղաքացի, որից 781-ը՝ «Երևանյան ամառ» տոմսակներով, 372-ը՝ թանգարանների դրամարկղերից գնած տոմսերով։ «Երևանյան ամառ» տոմսերով մինչ օգոստոսի 18-ը այցելության ամենաբարձրը Ժամանակակից արվեստի թանգարան այցելության ցուցանիշն է՝ 719 այցելու։
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.