News

2018թ.-ի հունվարի 11-ին կմեկնարկեն Հայաստանի շախմատի առաջնությունները

Sports 2017-12-25

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 2018 թվականի 11-23-ը կանցկացվեն Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները: Ըստ որում տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է արդեն 78-րդ, իսկ կանանցը՝ 73-րդ անգամ: Հունվարի 11-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողության հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, ժամը 15:00-ին, կմեկնարկեն մրցաշարերի առաջին տուրի պարտիաները: Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում: Նշենք, որ տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: Աղբյուրը՝ Chess.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.