News

Տարեմուտի ուրախ հանդես

Educational 2017-12-22

Ոսկե սահնակը նստել , Ձմեռ պապն է հյուր եկել… Դեկտեմբերի 20-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Տարեմուտի ուրախ հանդես: Աշակերտների սահուն և արտահայտիչ խոսքը, Ամանորին նվիրված երգերը, պարը, ծափ ու ծիծաղը, զարդարված եղևնին ու տոնականորեն զարդարված դասասենյակը տոնական տրամադրություն էին հաղորդում ներկաներին: ՈՒրախ հանդեսին մասնակցում էին հեքիաթի հերոսներ Կոշկավոր կատուն, Բալու արջը, Նապաստակը, Կարապը և այլոք: Անսպասելի հյուր եկան դպրոցի «Տիկնիկային» խմբակի սաները, / ղեկավար՝ Հ.Առաքելյան /, ներկայացրին Հովհ. Թումանյանի «Ոսկե կարասը» հեքիաթը, որի նպատակն էր աշակերտների մեջ աշխատասիրություն և ազնվություն դաստիարակել: Բայց ի՞նչ Ամանոր առանց Ձմեռ պապի և Ձյունանուշի: Ահա լսվում է մանուկների աղաղակը,- -Ձմեռ պապի՜, Ձմեռ պապի՜: Ծանր պարկը շալակին ներս մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ստացված հյուրը բաժանում է նվերները,որոնց մասին հոգացել էր Լճաշեն համայնքի ղեկավար Կ.Մարգարյանը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Վ.Կարապետյան Տարրական կրթության մեթոդական միավորման հախագահ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.