News

Ինչպիսի՞ գաղտնաբառեր չի կարելի օգտագործել

Featured 2017-12-22

Այս տարի ևս հայտնի դարձավ ամենաանապահով գաղտնաբառերի ցանկը: SplashData ընկերության մասնագետները, վերլուծելով 2017 թվականի ընթացքում կոտրված մոտ հինգ միլիոն գաղտնաբառ, հրապարակվել են տարվա 100 ամենաանապահով գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը: Այսպիսով, չորրորդ անգամ անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է 123456 գաղտնաբառը, երկրորդ տեղում հայտնվել է password բառը, իսկ երրորդ ամենաանհուսալի գաղտնաբառը՝ 12345678 թվերի համակցումը: Մասնագետները զգուշացնում են, որ հաքերները սովորաբար օգտագործում են նաև փոփ մշակույթին վերաբերող բառեր ու տերմիններ՝ հասկանալով, որ մարդիկ նմանատիպ հեշտ հիշվող բառեր են օգտագործում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.