News

ԲԵՄԻ ՎՐԱ ԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՇԱԿԵՐՏԵՐԸ

Educational 2017-12-22

Գեղեցիկ և հետաքրքիր միջոցառում են կազմակերպել Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի հոգեբան Հայարփի Բալասանյանը, հատուկ մանկավարժ Ադրինե Քոչարյանը, լոգոպեդ Արմինե Խաչատրյանը, սոցմանկավարժ Ժաննա Գյուլումյանը: Դպրոցի բեմում են ներառական կրթություն ստացող երեխաները, ովքեր իրենց արտասանությամբ, երգ ու պարով հիացրեցին ունկնդիր և՛ աշակերտներին, և՛ ծնողներին, և՛ ուսուցիչներին: Միջոցառումը մի տեսակ յուրահատուկ հաշվետվություն էր բազմամասնագիտական թիմի համար: Սկսած դպրոցի հանդիսությունների բեմի ձևավորումից՝ թիմը ամեն ինչ արել է միջոցառումը գեղեցիկ, ուսանելի և հետաքրքիր դարձնելու համար: Միջոցառման կատարման աշխատանքներին մասնակցել են նաև ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, երգ-երաժշտության ուսուցչուհի Գ. Իսրայելյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը:

Կոտայք, ք. Հրազդանի թիվ 11 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.