News

10 լավագույն մարզիկները՝ ըստ մարզական լրագրողների

Sports 2017-12-21

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով ընտրվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է նախարարությունում հավատարմագրված 21 մարզական լրագրող: Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: 10 լավագույն մարզիկները. 1. Արթուր Ալեքսանյան-ըմբշամարտ (200 միավոր) 2. Մաքսիմ Մանուկյան-ըմբշամարտ (188) 3. Լևոն Արոնյան-շախմատ (168) 4. Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ (145) 5 . Հովհաննես Բաչկով-բռնցքամարտ (108) 6. Գոռ Մինասյան-ծանրամարտ (99) 7. Տիգրան Կիրակոսյան-սամբո (90) 8. Սերգեյ Միքայելյան-դահուկային սպորտ (61) 9. Արթուր Թովմասյան-սպորտային մարմնամարզություն (44) 10. Անդրանիկ Կարապետյան-ծանրամարտ (42): Առաջադրված 25 մարզիկների թվում էր նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ մրցույթին մասնակցում են ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկները կամ մարզուհիները: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.