News

Ամփոփվեցին համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի արդյունքները

Educational 2013-08-20

Ս.թ. օգոստոսի 9-15-ը Ծաղկաձորում կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան: Օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցեցին 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցեցին 54 աշակերտներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:
 
Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված են եղել ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ: Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթի արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 14-ին` մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.