News

Դաս-դատ

Educational 2017-12-19

Դեկտեմբերի 19-ին Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցի X հումանիտար դասարանում Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի հիման վրա Տ. Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դաս-դատ: Ու եթե գրականության դասը ստեղծագործություն է, ապա դաս-դատը իսկապես գեղեցիկ ստեղծագործություն է, որի ընթացքում բացահայտվեցին ոչ միայն երկի հիմքում ընկած իրական ճշմարտությունը, գաղափարը, այլև յուրաքանչյուր աշակերտի կողմից տրվեցին գործող անձանց բնութագրերն ու արժանի գնահատականները: Դաս-դատը ավելի տպավորիչ դարձրեց երկի ընկալումը, զարգացրեց աշակերտների ինքնուրույնությունն ու կապակցված խոսք կառուցելու, տեսակետների հիմնավորման ու հերքման նրանց ունակությունները: Քանի որ դաս-դատը խորհրդանշական մի հնար է երկը բացահայտելու համար, վճիռները կայացվեցին ավելի խիստ` ուժեղացնելով տպավորությունները. չէ՞ որ վճիռ կայացնելը բխում է աշակերտների հոգուց: Նախքան դատը, աշակերտները ներկայացրին գրողի կենսագրությունն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, ընթերցեցին Շիրվանզադեի մասին ժամանակակիցների և արվեստի մեծերի հիշողություններից, «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունից հատվածներ, գնահատանքի խոսքեր: Դասի երկրորդ մասում ներկայացված դատավարության ընթացքում աշակերտները քննեցին Արտաշես Օթարյանի հայցը` <<Հոր հարստությունը հետ ստանալու և մեղավորին պատժելու>> խնդրանքով` ընդդեմ հանքատեր Անդրեաս Էլիզբարյանի: Հատկանշական է, որ աշակերտները, քննելով և ներկայացնելով գործի մանրամասները, ծավալուն տեղ էին հատկացրել հայցվորի, մեղադրյալի, նրա որդիների և դուստրերի, վկաների ելույթներին: Հիմք ընդունելով բերված փաստերն ու ապացույցները, ինչպես նաև վկաների ցուցմունքները և դատախազի ելույթը` դատարանը վճռեց` Ա. Էլիզբարյանին դատապարտել ցմահ ազատազրկման, հօգուտ Ա. Օթարյանի` Ա. Էլիզբարյանից բռնագանձել այն գումարը, որը տարիներ առաջ գողացել էր Արտաշեսի հորից: Դատավճռին հաջորդեցին ներկաների ծափահարություններն ու գովասանքի խոսքերը:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.