News

Մանկական ո՞ր անուններն են արգելված աշխարհի տարբեր երկրներում

Featured 2017-12-15

Մի շարք երկրներում օրենքն արգելում է երեխաներին որոշ անուններ տալ: Այս հարցում մեծ դեր են ունեն մշակութային ժառանգությունն ու կրոնական հավատալիքները: Որոշ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Դանիայում, արգելվում է օգտագործել գենդերային առումով չեզոք անունները, ինչպես օրինակ՝ Թեյլոր, Էշլի, Մորգան, Ջորդան: Մեծ նշանակություն է տրվում կրոնական գործոնին: Գերմանիայում արգելվում է Լուցիֆեր անվանումը, Շվեյցարիայում՝ Հուդա, Սաուդյան Արաբիայում՝ Էնջլ: Պորտուգալիայում ձգտում են այնպիսի անուններ ընտրել, որոնք նպաստում են մշակութային արժեքների և լեզվի պահպանմանը: Այստեղ արգելվում են անգլիական անունները, այնպես որ անգլալեզու տարբերակում «Քեթրինը» դառնում է «Կատերինա»: 2014 թվականին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը 51 անունից բաղկացած ցանկ է կազմել, որոնք կիրառելն արգելվում է: Այդ անունների թվում են Ալիսը, Մայան կամ Աբդել Նասերը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.