News

Ավագ դպրոցները շարունակելու են գործել

Educational 2013-08-16

ՀՀ կրթության ոլորտում բարեփոխումների շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից սկսվեցին ձևավորվել եռամյա ավագ դպրոցներ: Ներկայումս ՀՀ-ում գործում են 107 ավագ դպրոցներ:
Ծրագիրը ներդրման իսկ օրվանից բազում տարակարծությունների տեղիք տվեց: Վերջին շրջանում տարբեր շրջանակներում ընդդեմ ավագ դպրոցների համակարգի նոր ալիք է բարձրացել:
 
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով այս հարցին` հավաստիացրեց. «Այդ խոսակցությունները ասեկոսեների մակարդակում են: Ավագ դպրոցների համակարգի վերանայման որևէ խնդիր չունենք: Այն դժվարությամբ ստեղծված, դժվարությամբ աշխատող համակարգ է: Ճիշտ է, 107 ավագ դպրոցների մի մասը կայացել են՝ որպես ավագ դպրոցներ, մյուս մասը՝ ոչ, բայց ասել, որ համակարգը վատն է, սխալ է: Դեռ առաջին քայլերը ավագ դպրոցների ներդրման արվել են Սերգո Երիցյանի օրոք, հետո փոխանցվել Լևոն Մկրտչյանին, հետո՝ Սպարտակ Սեյրանյանին և հետո միայն ինձ: Համակարգը դժվարությամբ ստեղծված համակարգ է, դժվարությամբ է աշխատում, բայց և այն ստեղծվել է մեր ցանկությամբ»:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.