News

Մրցույթ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

Educational 2017-12-15

Դեկտեմբերի 11-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները հասարակագիտության ուսուցիչ Մ. Նավասարդյանի հետ կարևորեցին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Նրանք անց կացրին մրցույթ՝ <<Օրենսգետ>>, <<Ակտիվ քաղաքացի>> և <<Հասարակագետ>> թիմերի միջև: Հարցերը շատ հետաքրքիր էին և դրանց իմացությունը՝ անհրաժեշտ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մրցեցին 3 թիմերի ավագները, թիմերը գտան առաջադրված խաչբառի հետաքրքիր հարցերի պատասխանները: Մրցույթի արդյունքում պարզվեց, որ <<Օրենսգետ>> թիմի անդամներն ավելի լավ են պատկերացնում մեր երկրի քաղաքական կառուցվածքը, լավատեղյակ են սահմանադրությանը, օրենքներին, դրանց իրականացման փուլերին: Նրանք լավ էին հիշում ՀՀ սահմանադրության ընդունման, սահմանադրական 1-ին և 2-րդ փոփոխությունների և մարդու իրավունքների հռչակագրի ընդունման թվականները, գիտեին, թե ով է ՄԱԿ-ի նախագահը, տարբերակում էին զատվող և չզատվող հանրային բարիքները, հողի, արյան իրավունքները քաղաքացիության որոշման ժամանակ, դիտարկում էին դեպքեր, երբ օրենքը հետադարձ ուժ ունի և դեպքեր, երբ այն հետադարձ ուժ չունի և այլ հարցեր: Միջոցառումը նպաստեց սովորողների քաղաքացիական կրթության զարգացմանը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.