News

''Ով աշխատի, նա կուտի''

Educational 2017-12-14

Այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում <<Տեխնոլոգիա>> առարկային զուգընթաց իրականցվում է նաև “Ձեռներեց, ձեռներեցություն” դասընթացը: Սևանի N4 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանը դպրոցի 2-3-րդ դասարաններում այդ դասընթացը անցկացնում է հաճույքով ու ջանասիրությամբ: Աշակերտները ակտիվորեն մասնակցում են դասերին: Օրերս անցկացված դասը նվիրված էր <<Ապրանքներ ծառայություններ>> թեմային: Աշակերտներին նախօրոք բաժանվել էր ''Ով աշխատի, նա կուտի'' բանաստեղծությունը: Նրանք պատրաստեցին բանաստեղծության հերոս հավիկի,բադիկի,սագիկի, նրանց աշխատանքային գործիքների (բահ,ցնցուղ) պատկերներ և դրանք ամրացրին պաստառների վրա: Խմբային աշխատանքի արդյունքում եկան այն եզրակացության, որ հավ- մայրիկը նույնպես “ ձեռներեց” էր, քանի որ գտել էր գարու հատիկը, մշակել էր և այլն: Բերեցին պապիկի օրինակը, ով աճեցնում է խնձորը իր տան անդամների համար: Նա կդառնա ձեռներեց,եթե այդ խնձորը վաճառի ուրիշներին: Ուսուցչուհին դասերի ընթացքում կիրառում է նաև դերային խաղեր: Դասընթացը նպաստում է աշակերտների մոտ աշխատասիրության դաստիարակությանը,աշխատանքի շնորհիվ մյուսներին ծառայություններ մատուցելու,բարիքներ ստեղծելու և ձեռներեցության մշակույթի ձևավորմանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.