News

Աշուն է, անձրև ......

Educational 2017-12-13

Դեկտեմբերի 8-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում 8-րդ դասարանցիները գրականության ուսուցչուհի Ս. Մելիքսեթյանի հետ ստեղծել էին Վահան Տերյանի ստեղծագործությունների հրաշք-աշխարհ: Երաժշտության դասասենյակը ողողված էր տերյանական աշնան շնչով, աշուն, որը ոչ թե նյութական, այլ հոգևոր նվագներ էր սփռում շուրջը՝ հուզմունքով լցնելով բոլոր ներկաների սրտերը: Սահուն քայլերով հայտնված ուրվական-աղջկա նուրբ ու քնքուշ պարով սկսվեց միջոցառումը: Դաշնամուրի նվագակցությամբ աշակերտներն արտասանում էին սիրված բանաստեղծի հրաշալի բանաստեղծությունները, երբեմն գրքի էջերից թափվում էին տերևներ, երբեմն սեղաններին դրված մոմերի բոցերն էին հալվում. ձուլվում էին հույզեր, բույրեր, նվագներ… Էկրանին սիրված ու հանրահայտ երգեր էին՝ Տերյանի բանաստեղծությունների խոսքերով, իսկ աշակերտների շուրթերին՝ անմահ բանաստեղծի անմահ տողերը…

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.