News

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում պայքարը կշարունակի միայնակ

Sports 2013-08-15

Տրոմսյոյում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին մրցանակի համար պայքարող շախմատիստների թվաքանակը կրճատվել է: Հայ գրոսմայստերներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը:

Երկրորդ փուլի առաջին պարտիայում Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դասական շախմատի 22-րդ քայլում արագ ոչ-ոքի արեց ռուսաստանցի գրոսմայստեր Իգոր Լիսիյի հետ: Այսօր գրոսմայստերները խաղատախտակի առջև հանդիպելու են երկրորդ անգամ: Լևոն Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով:

Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.