News

Բաց դաս հայոց պատմությունից

Educational 2017-12-13

Հերթական առաջավոր փորձի դասն էր Լեռնանիստի միջնակարգ դպրոցում: Բայց այս անգամ դասը վարում էն YIII դասարանի աշակերտները: Հայոց պատմության ուսուցչուհի ՝ Աննա Բաղդասարյանը, վարպետորեն իր սաներին<<տարել է>> ՏՀՏ-ի աշխարհը: Նրանք խմբերով(ըստ մշակութային ոլորտների) ներկայացնում են հայկական մշակույթը 18-19—րդ դդ: Աշակերտների կազմած տեսասահիկները ուղեկցվում են նրանց մեկնաբանությամբ, հնգյակներով, ակրոստիկոսներով, ասմունքով ու երգով: Հատկանշական էր նաև <<Մշակութային ծառը>>, որը հարստացավ աշակերտների գիտելիքների տերևներով: Աշակերտակենտրոն մեթոդը խորացնում և ամրապնդում է գիտելիքները, մղում պրպտումների ու լրացուցիչ աշխատանքի: Ուոսանելի և օրինակելի դաս էր: 1-ին կարգի որակավորում ստացած, <<Լավագույն ուսուցիչ>> մրցանակի արժանացած Աննա Բաղդասարյանի սաներն ունեն խոր և կայուն գիտելիքներ:

Կոտայք, գ. Լեռնանիստի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.