News

Հնդկաստանում բացվել է Դիեգո Մարադոնայի բրոնզե արձանը

Sports 2017-12-13

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի է ունեցել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի բրոնզե արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այն քանդակված է հնդիկ քանդակագործների կողմից և պատկերում է 1986 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնական պահը։ Մարադոնան անձամբ է ներկա գտնվել արարողությանը՝ կրելով հնդկական ազգային հանդերձանք: Պատասխանելով լրագրողների հարցերին` արգենտինացին խոստովանել է, որ զարմացած է այս նախաձեռնությունից. «Ես ֆուտբոլի աստվածը չեմ, ես հասարակ ֆուտբոլիստ եմ: Երջանիկ եմ, որ այստեղ եմ` Կալկաթայում: Զարմանալի է, որ իմ արձանն այստեղ է»,- նշել է Մարադոնան: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.