News

Բրեյն-ռինգ

Educational 2017-12-12

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խաղն անցկացվեց չորս փուլով: Հարցերը վերաբերում էին բնագիտական առարկաներին: Փուլերի միջև տեղի ունեցած դադարների ժամանակ աշակերտները ներկայացան երգ ու պարով, կատարեցին հետաքրքրաշարժ քիմիական փորձեր: Հաղորդավարները հարցեր ուղղեցին նաև հանդիսատեսին, ճիշտ պատասխանողներին հանձնեցին խրախուսական մրցանակներ: «Ժպիտ» և «Էվոլյուցիա» թիմերի միջև խաղն ընթացավ լարված պայքարով և ավարտվեց «Ժպիտ» խմբի հաղթանակով: Մրցակցող թիմերի մասնակիցներն ստացան խրախուսական նվերներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.