News

ՀՀ պետական բուհերից հինգը միջազգային հավատարմագրում կստանան

Educational 2013-08-15

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հետ զրույցում նշել էր, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ հայկական բուհի միջազգային հավատարմագրում:
Ըստ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` առաջնային է այն բուհերի միջազգային հավատարմագրումը, որոնք ամենամեծ քանակով արտասահմանցի ուսանողներ ունեն: «Այդ բուհերն են ԵՊՀ-ն, ԲԺշկական համալսարանը: Այլ բուհեր էլ են սկսել հետաքրքրվել միջազգային հավատարմագրման գործընթացներով. օրինակ՝ ԵՃՇՊՀ-ն, ՀՊՃՀ-ն, Կոնսերվատորիան: Ագրարայինը ևս որոշ միջազգային ծրագրեր է իրականացնում: Մենք այդ ցուցանիշը՝ հինգ պետական բուհի միջազգային հավատարմագրումը արժանահավատ ենք համարում՝ հաշվի առնելով այն, որ երկուսը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ունենք»,- նշել է Ա.Աշոտյանը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.