News

ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑի

Educational 2017-12-08

2017թ. դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզի «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվեց բաց դաս <<Հասարակագիտություն>> առարկայից /ուսուցիչ Գ. Խաչատրյան/: Ակտիվ քաղաքացի թեմայի շրջանակներում աշակերտներն անդրադարձան դպրոցի հիմնախնդիրներին /սպորտդահլիճի կահավորում և բարեկարգում, առարկայական լաբորատորիաների կահավորում/՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակները: Աշակերտները ցուցադրվող պաստառներում զետեղել էին տնօրինության և ուսուցիչների հետ իրենց կողմից անցկացված հարցազրույցների արդյունքները: Դասն անցավ քննարկումների և առաջարկությունների ակտիվ մթնոլորտում՝ տալով որոշակի արդյունավետ լուծումներ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.