News

Թուրքիայում կպատրաստվեն ուրարտական թագավորների տապանաքարերի 3D նմուշները

Featured 2013-08-14

Ուրարտական թագավորների տապանաքարերը այդ ժամանակաշրջանի ամենակարևոր հուշարձաններից են: Վան քաղաքի և Վանի ամրոցի հնագիտական աշխատանքների շրջանակներում որոշվել է ստեղծել տապանաքարերի 3D նմուշները` լազերի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
Վանում Ստամբուլի համալսարանի պատմության և հնագիտության բաժնի տնօրեն, պրոֆեսոր Էրկան Կոնյարն ասել է, որ Վանի ամրոցի տապանաքարերը վկայում են Ուրարտուի ճարտարապետների վարպետության մասին:
 
«Բացի Վան քաղաքից և գերեզմանաթմբից, աշխատանքներ են կատարվում նաև միջնաբերդի տարածքում: Այստեղ առկա են թագավորների տապանաքարեր: Այս տապանաքարերն ապացուցում են, որ ուրարտական ճարտարապետները լավագույններից էին առաջին հազարամյակում: Այստեղ մենք տեսնում ենք, որ 200 քառակուսի մետր մակերեսով քարեր են մշակվել և թագավորների համար գերեզմանատներ են կառուցվել: Մենք վավերագրում ենք այս տարածքը: Գիտության տեսանկյունից սա շատ կարևոր աշխատանք է: Մենք աշխատում ենք տոպոգրաֆներից, ճարտարապետներից և սրահներ ձևավորողներից կազմված խմբերի հետ», – ասել է Կոնյարը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.