News

«Գիտելիքից մինչև հաջողություն». Արման Աթոյան

Featured 2017-12-07

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից. դու դեռ քայլ չե՞ս արել… Հավատալով սեփական հաջողությանն ու հիմնվելով ունեցած գիտելիքների սյունին՝ կարելի է հարվածել ամենահեռու թվացող նշանակետին անգամ: «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում կարող եք ծանոթանալ մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին բազմաթիվ պատմությունների: Այս անգամ իր հաջողության բանաձևի մասին կպատմի X-TECH և Arloopa ընկերության տնօրեն Արման Աթոյանը: Ի դեպ, «Գիտելիքից մինչև հաջողություն» գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.