News

«Էրեբունի-Երևան»

Educational 2017-12-06

Գյումրու №28 հիմնական դպրոցում կայացավ «Էրեբունի-Երևան» խորագիրը կրող միջոցառումը 6ա-րդ, 9ա-րդ և 9բ-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, որը կազմակերպել էին պատմության ուսուցչուհիներ Լուսինե Պետրոսյանը և Անահիտ Առաքելյանը: Միջոցառմանը ներկա էին նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի անդամները: Աշակերտները ներկայացրեցին պատմական ակնարկ` Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցումից մինչև հավերժական քաղաք Երևան: 6ա-րդ դասարանի աշակերտ Վարդգես Խաչատրյանը ստանձնել էր Արգիշտի 1-ի դերը և կազմելով սեպագիր արձանագրությունը` ներկայացրեց Բիայնա երկրի հզորությունը: Աշակերտները խոսեցին Երևանի դրոշի, զինանշանի և օրհներգի մասին: Այնուհետև կատարվեց Երևանի օրհներգը: Միջոցառումը համեմված էր քաղաքամայր Երևանին նվիրված բանաստեղծություններով, երգով ու պարով: Վերջում իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի անդամները:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.