News

Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկին կնվագի Իզաբելլա Ֆաուստը

Featured 2013-08-13

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կմեկնարկի Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Փառատոնի մեկնարկն ազդարարող համերգում Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ ելույթ է ունենալու գերմանացի ջութակահարուհի Իզաբելլա Ֆաուստը:
 
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25 –ը:
 
Երևանյան 7-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.