News

ԱՅՍ ՀԱՄԱՌ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԱՂՋԻԿԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ՎԱՐԴԵՆԻՍԻ N 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Educational 2017-12-05

Գարնան վերջն է՝ ուսումնական տարվա վերջին օրերը: Դպրոցում եմ ՝ իմ աշխատասենյակում, հանկարծ դուռը կամացուկ ծեծում և ներս է մտնում մի աշակերտուհի. -Ընկե՜ր Վարդանյան , ի՞նչ կլինի ՝ ես էլ դառնամ դպրոցի աշակերտական խորհրդի անդամ… Անկեղծորեն ՝ անակնկալի եմ գալիս : <<Բոլոր աշակերտները երազում են մոտալուտ ամառային արձակուրդի արևոտ օրերի մասին, իսկ այս երեխա՞ն … >>: -Իսկ դու լա՞վ ես սովորում, գերազանցի՞կ ես , - մի բան ասած լինելու համար հարցնում եմ ես: -Չ է՜ , - շիկնում է նա: -Լա՞վ ես երգում … -Ո-ո՛չ …,- ասում է կմկմալով: -Որեմն պարու՜մ ես …, հաստատում եմ ես : Գլխի շարժումով ժխտում է և …դարձյալ պնդում՝ խնդրարկույի իր նախշուն աչքերը հառելով վրաս. -Ա՛խր ես շա՛տ եմ ուզում աշակերտական խորհրդի անդամ դառնալ: <<Աստվա՛ծ իմ ,- մտորում եմ ես,- մե՛ծ աշխարհ ՝ իր մեծ խնդիրներով …: Իսկ այս երեխայի փոքր սրտի մեջ էլ իր <<մե՛ծ >> խնդիրն է ծվարել… >>: -Լա՛վ ,- ասում եմ ես,- քեզ մեկ օր ժամանակ , ձևավորի ՜ր քո նախընտրած թեմայով մի պաստառ : Մտածում եմ , որ աշխատանքի հանձնարարականից կնահանջի … Բառացիորեն հաջորդ օրը VIII բ դասարանի աշակերտուհի Անահիտ Բարսեղյանը՝ այս համառ ու նպատակային երեխան, ով արմատներով թեև Վարդենիսցի է , սակայն մանկության մի ման անցկացնելով քաղաքամայր Երևանում և ահա ՜ , վերադառնալով հայրենի քաղաքի հարազատ դպրոցը, ինձ անակնկալի է բերում: Հիացմունքով զննում եմ նրա պատրաստած միանգամից երկու պաստառները՝ նուրբ վարդագույն ծաղիկներով զարդարուն <<Գարնան թովչանքը >> խորագիրը կրող կոմպոզիցիոն աշխատանքը և <<Հայոց մեծ վիշտը >> ՝ նվիրված Ցեղասպանությանը : <<Չ է՛,կաշխատի սա… և հաստատապես կշարունակի՜ նկարել >> ,- խորհում եմ և քաջալերանքի ու գովաբանության խոսքերով Անահիտին ուղեկցում դասարան: Նոր ուսումնական տարում Անահիտն իսկապես ընտրվեց և դարձավ դպրոցի <<Կորյուն>> աշակերտական խորհրդի անդամ: Հիմա նա ջերմեռանդորեն մասնակցում է համադպրոցական աշակերտական բոլոր աշխատանքներին :Խելացի և երազանքներով լեցուն այս աղջնակը այսօր սեփական վրձնով զարդարել է դպրոցի մի ամբողջ պատ : Քեզ բարի , անհոգ մանկություն և ստեղծագործական մեծ ընթացք , սիրելի՜ Անահիտ: Դպրոցի փոխտնօրեն՝ Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.