News

Հայաստանի երիտասարդ ըմբիշները՝ միջազգային մրցաշարի հաղթող

Sports 2017-12-05

Օրերս Իրանում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցել է միջազգային մրցաշարի: Մրցաշարն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով: Մեր թիմում հանդես է եկել 12 ըմբիշ: Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ: Մեր հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) և Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2): Նշենք, որ 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը: Ըստ որում, Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարով եզրափակեց մրցաշրջան 2018-ը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.