News

Ցուցադրական դաս 4-րդ դասարանում

Educational 2017-12-05

2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակին 4-րդ դասարանցիներն արդեն 4-րդ ցուցադրական դասն անցկացրին Քայլ առ քայլ ծրագրի շրջանակներում: Թեման՝ բարություն, գթասրտություն կենդանիների նկատմամբ: Աշակերտներն արդեն այնքան էին հմտացել, որ յուրաքանչյուր նոր ռազմավարություն այնքան արագ էին ընկալում ու հետաքրքիր մատուցում, որ թվում էր, թե մի քանի անգամ կիրառել են: Այս դասին էլ կիրառեցին Գլուխ գլխի մեթոդը: Սակայն դասի երեք փուլերն էլ հագեցած էին: Խթանման փուլում չորս անկյունների տարբերակով քննարկեցին, թե ով ինչ կենդանի է պահում, կուզենա կամ չի ուզենա պահել: Իմաստի ընկալման փուլում վեց գլխարկների տարբերակով վեց տնակների մոտ համախմբվելով կատարեցին թեմայի շուրջ քննարկումներ: Կիրառվեց գլուխ գլխի մեթոդը, սովորեցին, հասկացան, որ կենդանիներն էլ ունեն հոգատարության, սիրո, խնամքի կարիք: Կշռադատման փուլում քառաբաժանի տարբերակով կազմեցին վեց խմբեր: Յուրաքանչյուր խումբը ուներ իր առաջադրանքը, կատարելուց հետո հավաքեցին պաստառ: Քննարկեցին, թե ինչ դուր եկավ այսօրվա դասից և տնային աշխատանք հանձնարարվեց գրել նամակ Քրիսին, որպեսզի հաջորդ դասին կարդան Հեղինակի աթոռից: Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար՝ Սվետլանա Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.