News

«Բարին արա» Սիրո և բարության կանթեղ` Արեգի համար...

Educational 2017-12-04

«Բարին արա» Սիրո և բարության կանթեղ` Արեգի համար... Փոքրիկ Արեգի հիվանդության պատմությանը ծանոթանալուց հետո Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցն անհապաղ գործի անցավ: 1.Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանգանակություն՝ երեխայի բուժման ծախսերը հոգալու նպատակով: Շրջիկ արկղով դրամահավաքին մեծ սիրով մասնակցեցին թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժական կոլեկտիվի անդամները,թե՛ ծնողները: 2.Ստեղծվեց սոցիալական տեսահոլովակ, որի գլխավոր նպատակը երեխայի հիվանդության պատմության իրազեկումն ու տարածումն էր: 3.Կազմակերպվեց աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: 4.2017 թվականի նոյեմբերի 27-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում դպրոցի աշակերտների, մանկավարժների միասնական աղոթքին միացավ Տեր Վահան քահանա Ազարյանը: 5.Նոյեմբերի 30-ին ժամը 12.00-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ ամփոփիչ համերգ-նվիրվատվություն՝փոքրիկ Արեգին և նրա ընտանիքին աջակցելու նպատակով: Համերգին ներկա էին փոխմարզպետ Հ.Թադևոսյանը, կրթության բաժնի պետ Գ.Տոնոյանը, լրատվության բաժնի պետ Վ.Դոխոյանը, դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ինչպես նաև ծնողներ և աշակերտներ: Հանգանակությունը կազմեց՝ 460.640 դրամ ,որից 50.000 դրամ / փոխանցում հաշվեհամարին/ /փոխանցվել է 217001-243302-001 հաշվեհամարին/ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան և մի խումբ պաշտոնյաներ 100.000 դրամ Վանաձորի քաղաքապետ ՝ Մ. Ասլանյան 50.000դրամ/ փոխանցում հաշվեհամարին/ ՀՀ Լոռու մարզի քննչական վարչության պետ՝ Թ. Շուշանյան- 20000 դրամ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ՝ Է. Շարմազանով- 20000 դրամ Մխիթարյան Կոմիտաս -5000 դրամ Միքայել -3000 UNO shoes -2000 դրամ «Պասաժ» խանութ – 1000 դրամ «Գրին Պլազա» խանութ - 10000 դրամ Տիգրան Սանթոյան /ծնող/ – 20000 դրամ Խաչատրյան Դավիթ /ծնող/ - 30000 դրամ Խուդինյան Սամվել – 10000 դրամ Ղազարյան Գագիկ -2000 դրամ Շրջանավարտ -2000 Բուդաղյան Արթուր /ծնող/ – 40000 դրամ /ձեռքի աշխատանքների համար/ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց – 185640 դրամ Երախտապարտ ենք…

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.