News

Հայ թաեքվոնդոյիստները՝ Եվրոպայի առաջնությունում

Sports 2017-12-04

Այս շաբաթ՝ դեկտեմբերի 7-9 ընկած ժամանակահատվածում, Սոֆիա քաղաքում կկայանա թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ: Դեկտեմբերի 5-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիա կմեկնեն մարզիկներ Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (68 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87): Ըստ որում, նախատեսվածի համաձայն մրցաշարը պետք է անցկացվեր հոկտեմբերի վերջին Մինսկում, սակայն Թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) այն Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել՝ հիմնավորելով պաշտոնական որոշումը «չնախատեսված հանգամանքներով»: Նշենք, որ Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի նաև պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջև), որտեղ Հայաստանը մասնակից չունի: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.