News

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԸ

Educational 2017-12-04

Հայ ժողովրդի բազմադարյան պատմության էջերում իր հաստատուն տեղն ունի ազգային խոհանոցը: Հայկական խոհանոցը աչքի է ընկնում իր բազմազանությամբ: Կան մեծ քանակությամբ կերակրատեսակներ, որոնց պատրաստման տեխնոլոգիան մեր օրերում էլ մնում է անփոփոխ: Հայկական լեռնաշխարհի տարածքում աճող բույսերը, բանջարեղենները լայնորեն կիրառություն ունեն մեր սննդամթերքներում, ինչը կապված է նաև մեր աշխարհագրա-կլիմայական պայմաններից: Առանձին տեղ են գրավում այն կերակրատեսակները, որոնք պատրաստվում էին տոներին ու ծեսերին, իսկ այդ ավանդույթը մեզ է հասել Վանի թագավորությունից՝ Ուրարտուից: Այս ամենի մասին էին ներկայացնում Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցի VII դասարանների աղջիկները «Հայկական ազգային խոհանոցը» խորագրով միջոցառմանը: Ավարտելով տեխնոլոգիա առարկայի խոհանոց բաժինը մեծ պատասխանատվությամբ լցվեցին իրենց թողնված ժառանգության՝ Ազգային խոհանոցի նկատմամբ: Միջոցառմանը ներկա էր Սոնիա Թաշչյանը: Միջոցառման ավարտին նա պատմեց հետաքրքիր փաստեր մեր ազգային խոհանոցից: Բոլորը ոգևորված լսում էին: Միջոցառումը ծառայեց իր նպատակին՝ ամրապնդելով ազգային արժեքներ: Տեխնոլոգիայի ուսուցչուհի՝ Լիլիթ Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.