News

ՄԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԻ ՄԱՍԻՆ

Educational 2017-12-02

Այո՜, հացը թանկ է ամեն ինչից, այն սրբություն է, հարստություն, ամեն ինչ։ Նոյեմբերի 30-ին լեփ-լեցուն էր Վարդենիսի թիվ 4 դպրոցի փոքր դահլիճը: Դպրոցի դասավար Իռենա Գրիգորյանը կազմակերպել էր միջոցառում «Սրբազան հաց» թեմայով: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Շուրջ 22 աշակերտներ ներկայացրեցին հացի ստեղծման պատմությունը աշխարհում, ինչպես նաև Հայաստանում և հայոց մեջ: Ներկայացվեցին հացի տեսակները և մշակման տեխնոլոգիաները: Միջոցառման միջոցով ուսուցչուհին աշխատել էր ոչ միայն պատմա-աշխարհագրական, բազում գիտելիքներ այլև հայկական ժողովրդական ավանդույթները,հացի խորհուրդը: Աշակերտները դպրոցի նախասրահը և դահլիճը զարդարել էին հացազգի բույսերի պատկերներով և պաստառներով, իսկ դահլիճի բեմի շուրջբոլորը ստեղծել էին հայկական հնություն խորհրդանշող իրեր ու տեսարաններ:: Միջոցառումը ուսուցողական լինելուց բացի, աշակերտների մեջ սեր էր սերմանում հայ ընտանիքի ու ազգային կենցաղի նկատմամբ, դաստիարակչական և հայրենասիրական բնույթ ուներ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի մանկավարժները, աշակերտները, ծնողներ և հյուրեր: Միջոցառման ավարտին կազմակերպիչ Իռենա Գրիգորյանին և աշակերտներին դրվատանքի ու գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցի տնօրեն` Անահիտ Սահակյանը ---Ուզում եմ մեջ բերել դարերից եկած մի զրույց ևս.Հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորի հայրը՝ Թորգոմը, ցորենի սերմացուն պահում էր կարասների մեջ, որոնց բերանները փակում էր ոսկյա կափարիչներով։Սա գալիս է հաստատելու, որ ցորենն ավելի բարձր է գնահատվել, քան ոսկին։ Ուրեմն, աչքի լույսի պես պահենք-պահպանենք մեր հանապազօրյա հացը; Նա շնորհակալություն հայտնեց նաև կազմակերպչական աշխատանքներին աջակցած բոլոր ծնողներին, ազգային երգ ու պար ուսուցչուհի Տաթևիկ Վարդանյանին: Միաժամանակ դպրոցի տնօրեն` Սահակյանը բարձր գնահատելով դպրոցի դասավար Իռենա Գրիգորյանի աշխատանքը՝ նրան պարգևատրեց պատվոգրով: 30 Նոյեմբերի 2017 թվական

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.