News

Բազեականները հանդիպում ունեցան ՀՀ վարչապետի, ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի հետ

Educational 2013-08-13

Ս.թ. օգոստոսի 12-ին Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Բազեական երիտասարդները հավաքի առաջին օրը հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում բազում խնդիրների շարքում երիտասարդները բարձրացրին նաև ՀՀ պետական բուհերում վարձավճարների թանկացման հարցը:
 
«Իրավունք չունենք այս հարցում ուղղակիորեն միջամտելու բուհերին: Դա կարող ենք անել միայն օրենքի միջոցով: Ուստի հրավիրում ենք երիտասարդներին, որպեսզի մասնակցեն օրենքի նախագծի մշակմանը: Կառավարման սկզբունքը պետք է նույնը լինի, մրցակցության հավասար պայմաններ պետք է ապահովվեն»,- խնդրի կապակցությամբ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.