News

Ֆրանսահայ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Featured 2017-12-01

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, կայացել է Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը։ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի և Սիրիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը, քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ֆրանսիայի սենատորներ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Լամյա Շաքուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Լևոն Ամիրջանյանը և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.