News

«Եղիցի լույս»

Educational 2017-12-01

Գյումրու №28 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում «Եղիցի լույս» խորագրով` 7-9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այն կազմակերպել էին բնագիտական մեթոդական միավորման անդամներ Նելլի Ավագյանը, Նարինե Ասատրյանն ու Ալինա Հակոբյանը:Միջոցառումն սկսվեց «Ավե Մարիա» ստեղծագործությամբ, որի հնչյունների ներքո մեկնաբանվեց Աշխարհի արարումը` նշելով լույսի դերը արարման գործում, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում: Նշվեց նաև, որ լույսը հանդիսանում է կրոնի պատմության, պոեզիայի, գրականության, լեզվի, արվեստի անբաժանելի մասը, աշակերտները հանդես եկան լույսի զարմանահրաշ հատկությունների մեկնաբանմամբ: Միջոցառումը համեմված էր լույսի մասին գրական ստեղծագործություններով, երգերով: Ներկայացրին նաև Ալբերտ Այնշտայնի կյանքից մի փոքրիկ բեմականացում: Դահլիճը զարդարված էր դիդակտիկ նյութերով, ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին համակարգչային հետաքրքիր տեսանյութեր արևածագի ու մայրամուտի, ծիածանի ու հյուսիսափայլի, լուսասինթեզի ու լուսարձակող կենդանիների, օպտիկական երևույթների մասին: Միջոցառումն ինքնատիպ էր, դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն ու ոգևորություն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.