News

Ձեռնարկատիրական կրթություն

Educational 2017-11-30

<< Ձեռնարկատիրական կրթություն >> առարկան այս ուսումնական տարվանից նորություն է դպրոցներում։ Թիվ 1-ի վերապատրաստված ուսուցչուհի Շուշան Սանոյանն անում է ամեն ինչ դասը հետաքրքիր, հասանելի ու գրավիչ դարձնելու համար։ Այս անգամ 10-րդ դասարանում համակցված դաս էր։ Այն վարում էին Շ. Սանոյանն ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի <<Ընդհանուր տնտեսագիտություն>> ամբիոնի վարիչ Կարեն Պետրոսյանը։ Թեման արդիական էր ու հետաքրքիր՝ <<Գործարար ֆինանսավորում>>։ Դասի ընթացքում խոսվեց արժեթղթերի շուկայի մասին, ներկայացվեց բաժնետոմսերի և պարտատոմսերի տարբերությունները, երկրորդական շուկայում իրականացվող գործարքները, բացատրվեց, թե ինչպես են ձևավորվում բաժնետիրական ընկերությունները։ Տեսականի և գործնականի համակցումը դասի ընթացքում, գիտական նյութի հանրամատչելի բացատրությունը ոչ միայն հեշտացրին թեմայի ընկալումը, այլև հետաքրքիր դարձրին այն։ Ընտրված մեթոդը, աշակերտների հավաստմամբ ծառայել էր նպատակին։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.