News

Գառնիում տեղի ունեցան նավասարդյան տոնակատարություններ՝ նվիրված Հայկի մեծ հաղթանակի 4505-ամյակին

Featured 2013-08-12

Երեկ` օգոստոսի 11-ին «Նավասարդ» նախաձեռնող խումբը «Մասիսի տաճարում» (Չարենցի կամար) կազմակերպել էր նավասարդյան տոնակատարություններ: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հայ պատմական 11 դրոշները` Հայքից մինչև Արցախ:
Միջոցառման մասին խոսեց պատմաբան Ռոբերտ Շահբազյանը` նշելով. «Այսօր տոնին մի նոր շունչ է տրվում, քանի որ 5-րդ անգամն է, ինչ համախմբվում և հայկական երգ ու պարով  նշում ենք Նավասարդը: Օգոստոսի 11-ը Հայկի հաղթանակի օրն է, նաև նշվում է` հայկական տոմարագիտության օրը: Համաշխարհային տոմարագիտության մեջ հայերը մեծ ներդրում են ունեցել: Հայկական տոմարի ստեղծումը քաղաքակրթական լուրջ ձեռքբերում է մեզ համար»:
 
«Նավասարդ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Հունանյանը շնորհավորեց Նոր տարվա կապակցությամբ` շնորհավորելով  նավասարդյան տոները. «Ցանկանում եմ նորանոր հաղթանակներ: Շնորհավոր բուն հայոց տոմարի 4505 թվական»: 
 
Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար, գուսան Հայկազունը,  Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և այլք: Միջոցառման ընթացքում ներկաները առիթ ունեցան համտեսելու ավանդական դարձած հարիսան և ըմբոշխնելու կարմիր գինին: Տոնակատարությունը շարունակվեց Գառնու հեթանոսական տաճարում, որտեղ ներկաները հայկական երգ-երաժշտության ներքո շարունակեցին տոնախմբությունը: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.