News

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԸ ՀԱՅԻ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Educational 2017-11-29

Երբ գիտակցում ես ինքնությունդ, ակունքներդ արժեքներն ավելի ճիշտ են գնահատում, և դաստիարակությունն ավելի մատչելի է տրվում: Այս գիտակցումով էլ Արթիկի N 5 հիմնական դպրոցի հանրությունը հյուրընկալեց Գյումրիի <<Հրայրք>> ավանդական պարի խմբի անդամներին: Իսկական պարատոն էր դպրոցում: Նախ սովորում էին պարի շարժումները, ապա միասնական, միահամուռ, հայեցի ու գրագետ շարժումներով թնդում էր ավանդական ազգային պարը՝ միձուլելով խոյահար շարժումներն ու հոգեբուխ ձայնարկությունները: Ամեն շարժում նախնյաց ուժն ու հայոց աննկուն ոգին էր արթնացնում նոր սերնդի մեջ, և քեզ զգում էիր անպարտելի ու ավելի ամուր կանգնած քո սեփական հողին: Հայրենասիրության բարձր դրսևորում, սեփական հարուստ մշակույթի արժևորում, ծագման ու ակունքների գիտակցում ահա այս զգացումներով իր հետ տարավ յուրաքանչյուր աշակերտ միջոցառում-ուսուցումից:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.